Կիրակի 21 Հլս 2019
Տպել

Մեր մասին

«ԱՈՒԴԻՏ ՊՐՈ» ՓԲԸ-ն անկախ պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցող կազմակերպություն է` հիմնադրված 2011թ-ի դեկտեմբերին: 2012թ. հունվարին կազմակերպությունը ստացել է աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա:

Մեր նպատակն է մատուցել միայն որակյալ ծառայություններ համաձայն ԼՂՀ օրենսդրությանը և միջազգայնորեն ընդունված ստանդարտներին:

ԱՈՒԴԻՏ ՊՐՈ-ն մատուցում է աուդիտի, հաշվապահության, բիզնես խորհրդատվության, կառավարչական և ֆինանսական խորհրդատվության, հարկային պլանավորման, մասնագիտական ուսուցման  և այլ մասնագիտական ծառայություններ:

«ԱՈՒԴԻՏ ՊՐՈ» ՓԲԸ-ն իր պրոգրեսիվ և կայուն զարգացման հեռանկարը կառուցում է ծառայությունների որակի անընդհատ բարելավման, պատվիրատու գործընկերների շրջանակում անխափան վստահության ձեռքբերման և առաջարկվող ծառայությունների բազմազանության միջոցով:

Ընկերությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետությանում  մեծ փորձ ունեցող և միջազգային կառույցների կողմից վստահելի ընկերությունների հետ:

Մենք ունենք հստակ արժեհամակարգ, որն էլ կանխորոշում է մեր աշխատանքի ոճը հաճախորդների հետ, այդ թվում այն, թե ինչպես ենք մենք նպաստում նրանց բիզնեսի աճին, օգնում չեզոքացնել ռիսկերն ու արագ արձագանքել տնտեսական հնարավորություններին:

Մեր մշակույթն է օբյեկտիվությունը, անկախությունն ու ազնվությունը` մեր գործունեության հիմքում դնելով մեր հաճախորդների պահանջները:

«ԱՈՒԴԻՏ ՊՐՈ» ՓԲԸ

Իրավաբանական հասցե` ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Վ. Մամիկոնյան 29/6
Գործունեության հասցե` ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 26

ՀՎՀՀ` 90031488
Հ/հ` «Արցախբանկ» ՓԲԸ  22300 013335300 

Հեռ. (+374 47) 95-95-75
Էլ. փոստ.` Этот адрес электронной почты защищен от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.