Աուդիտ Պրո ՓԲԸ-ն անկախ պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցող ընկերություն է, որը հիմնադրվել է 2011թ. դեկտեմբերին: Տարիների ընթացքում մենք հաջողությամբ գործունեություն ենք ծավալել Հայաստանում և Արցախում՝ նպաստելով տարածաշրջանի կազմակերպությունների զարգացմանը։
Աուդիտ Պրո ՓԲ ընկերությունը մատուցում է աուդիտի, հաշվապահական հաշվառման, հարկային և խորհրդատվական ծառայություններ՝ ամրապնդելով հաճախորդների և գործընկերների վստահությունը:
Մեր ծառայությունները համապատասխան են կիրառելի օրենսդրությանը և միջազգային ստանդարտներին՝ աջակցելով հաճախորդներին կայուն աճի և ռիսկերի կառավարման հարցերում։
Համագործակցելով Հայաստանում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների հետ՝ Աուդիտ Պրո ՓԲԸ-ն իր փորձն ու գիտելիքները ծառայեցնում է նորարարական և հաճախորդամետ լուծումներ տրամադրելու համար։ Մեր շարունակական կատարելագործումը և հաճախորդների հաջողությանը նվիրված պրոֆեսիոնալ մոտեցումը մեզ դարձրել են վստահելի և հուսալի գործընկեր մասնագիտական ծառայությունների ոլորտում։
Տարի շուկայում
Գործընկերներ
Ուսանող